2015-ի սկզբին նախատեսվում է Թուրքիայի ՌԾՈւ հրամանատար, ծովակալ Բյուլենթ Բոսթանօղլուի այցն Ադրբեջան։ Այցի ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի համագործակցության հեռանկարային հարցեր։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։
Սպասվող հանդիպման մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Հավելենք, որ դեկտեմբերի 11-ին Ադրբեջան էր այցելել Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ Հասան Քեմալը, ով մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյանների հետ։
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել էին թուրք-ադրբեջանական համագործակցության, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային խնդիրներ։