Քննարկվել է «Մայքրոսոֆթում» ՀՀ ԶՈւ անձնակազմի վերապատրաստման հնարավորությունը

Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության հասարակական անվտանգության և ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Կոսլային:

Սեյրան Օհանյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության հասարակական անվտանգության և ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով տարածաշրջանային տնօրենին

Սեյրան Օհանյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության հասարակական անվտանգության և ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով տարածաշրջանային տնօրենին

Սեյրան Օհանյանը նշել է, որ տեղեկատվական անվտանգության շուրջ ներկա մարտահրավերները հաղթահարելի են միայն միահամուռ ուժերով: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է կիբերանվտագության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության շրջանակների ընդլայնումն ու փորձի փոխանակումն առաջատար այնպիսի ընկերության հետ, ինչպիսին «Մայքրոսոֆթն» է:

Քննարկվել են «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրի շրջանակում առաջարկվող ծառայությունները` անվտանգության ոլորտում տեղեկատվության տրամադրման մեխանիզմները, կիբերանվտանգության բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության աջակցությամբ տարբեր երկրներում իրականացվող ծրագրերը:

Հանդիպմանն անդրադարձել են նաև «Մայքրոսոֆթ» ընկերության ուսումնական կենտրոններում ՀՀ ԶՈԻ անձնակազմի վերապատրաստման և որակավորման դասընթացներ կազմակերպելու հնարավորությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *