Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը վարժանքներ է անցկացրել Կասպից ծովում

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը  դեկտեմբերից 8-11-ը Կասպից ծովի ադրբեջանական հատվածում անցկացրել է մարտավարական զորավարժություն, որի ընթացքում, ադրբեջանական կողմի հավաստմամբ, գիշերային պայմաններում կիրառվել են զենիթահրետանային կայաններ և զենիթահրթիռային համալիրներ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կայքը:

Ադրբեջանի առափնյա անվտանգության նավ

Ադրբեջանի առափնյա անվտանգության նավ

Զորավարժությունն անցել 4 փուլով, դրա սցենարում եղել է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում նավթագազային ենթակառուցվածքի նկատմամբ հնարավոր ոտնձգություններին արձագանքումը։

Մասնակից ստորաբաժանումները վարժանքների ընթացքում հղկել են համատեղ գործողությունների իրականացումն ու առաջադրանքների օպերատիվ կատարումը, ինչպես նաև հայտնաբերել ահաբեկչական և դիվերսիոն պայմանական խմբերն ու հրթիռահրետանային համակարգերի կիրառմամբ վնասազերծել դրանք։

Հիշեցնենք, որ Կասպից ծովում իրականացված նախորդ խոշոր վարժանքն Ադրբեջանում մեկնարկել էր վերջերս՝ 2014-ի նոյեմբերի 13-ին: Վարժանքներն այդ ժամանակ իրականացնում էին ԶՈւ ռազմածովային ուժերը։ Դրանցում ներգրավված էին շուրջ 5000 հոգանոց անձնակազմ, ռազմաօդային ուժերի 20-ից ավելի ինքնաթիռ և ուղղաթիռ, 40 ռազմանավ և կատեր, հրթիռահրետանային, ինչպես նաև հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *