Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը դեկտեմբերի 13-ին ընդունել է Բահրեյնի ԶՈւ գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ շեյխ Հալիֆա բին Ահմադ էլ-Հալիֆանիին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարար Զաքիր Հասանովը և Բահրեյնի ԶՈւ գլխավոր հրամանատար Շեյխ Հալիֆա բին Ահմեդ էլ-Հալիֆանին
Ադրնեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդած տեղեկության համաձայն՝ Զաքիր Հասանովը և շեյխ Հալիֆ բին Ահմադ ալ-Հալիֆանին քննարկել են տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը, երկկողմ համագործակցությունը և մի շարք այլ հարցեր, որոնց մանրամասները չեն հրապարակվում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ու Բահրեյնի ռազմական համագործակցությունը սկսվել է 2008-ին կնքված փոխհամաձայնության հուշագրով։ Բահրեյնի կողմից ստորագրել է նույն ֆելդմարշալ շեյխ Հալիֆ բին Ահմադ ալ-Հալիֆանին, իսկ Ադրբեջանի կողմից՝ պաշտպանության արդեն նախկին նախարար Սաֆար Աբիևը։
Pingback: Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բահրեյնի Թագավորություն | Ռազմ.info