Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը դեկտեմբերի 11-ին ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ Հասան Քեմալի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը:
Հանդիպման ժամանակ կողմերը խոսել են թուրք-ադրբեջանական համագործակցության, Արցախյան հակամարտության, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային խնդիրերի մասին:
Հասան Քեմալը հանդիպում է ունեցել նաև Անդրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հետ: Քննարկվել են պաշտպանական արդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները:
Հանդիպումներին ներկա է եղել նաև Անդրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսմաիլ Ալփեր Ջոշքունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարն առանձին հանդիպում էր ունեցել նաև Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունի հետ, հանդիպմանը մասնակցել էր նաև դեսպանության ռազմական կցորդ Հասան Նևզաթ Թաշդելերը։
Pingback: Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարը կայցելի Ադրբեջան | Ռազմ.info