Թուրքիան՝ տարածաշրջանի ռազմակրթական կենտրոն

Հետաքրքիր փաստեր՝ փորձագետ Լևոն Հովսեփյանի «Թուրքիայի զինված ուժերի արդիականացումն ու ռազմարդյունաբերությունը» (Երևան, 2010) գրքից…

Համաձայն ռազմական գիտության, տեխնիկայի ու կրթության մասին Թուրքիայի և Ղազախստանի՝ 1994 թվականին ստորագրած պայմանագրի, Թուրքիան իր վրա էր վերցրել ղազախ կուրսանտների բոլոր ծախսերը։ 1999թ. սկսած ամեն տարի Ղազախստանից 5–6 սպա է մեկնում Անկարայում գտնվող ՆԱՏՕ ուսումնավարժական կենտրոն սովորելու։

Թուրքիայի զինվորականները մասնակցել են Ղազախստանի խաղաղապահ գումարտակի ուսումնավարժական ծրագրերին։ Բացի այդ ռազմական օժանդակության ծրագրի շրջանակներում իրականացվում են ծրագրեր Ղազախստանի հատուկ նշանակության ստորաբաժանումներում. «Կոմանդոս», «Հատուկ նշանակություն», «Դիպուկահարների պատրաստում», «Ներքին անվտանգություն» ծրագրերի շրջանակներում թուրք մասնագետները վերապատրաստվել են շուրջ 500 ղազախ զինվորական։

2005–2009թթ. ժամանակամիջոցում ամեն տարի ղազախական հատուկ նշանակության ստորաբաժանումները մասնակցում էին Թուրքիայում անցկացվող «Անաթոլիա» անվանումը կրող մարտավարական զորավարժություններում։

Ըստ թուրքական աղբյուրների 2006 թ. դրությամբ Թուրքիայում ռազմական ոլորտում ուսուցում են ստացել 20300 զինվորականներ տարբեր երկրներից։ Այդ թվում Ադրբեջանից՝ 3862, Վրաստանից՝ 911, Թուրքմենստանից՝ 1299, Ղրղզստանից՝ 401, Ուզբեկստանից՝ 426, Ղազախստանից՝ 383, Բոսնիա-Հերցեգովինայից՝ 3296, Ալբանիայից՝ 1635 հոգի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *