Մոտ 500 ցուցարար 2014-ի դեկտեմբերի 10-ին Անկարայում Ռուսաստանի դեսպանատան առաջ բողոքել են Ղրիմում «մարդու իրավունքների հիմնարար սկզբմունքների ոտնահարումից»։ Ցույցը կազմակերպել էր Թուրքիայում գործող «Ղրիմի թյուրքերի մշակույթի և փոխօգնության միության գլխավոր գրասենյակը»։
Միության kirimdernegi կայքի համաձայն ցույցին մասնակցել են միության 25 գրասենյակների ներկայացուցիչներ՝ Էսքիշեհիրից, Սաքարյայից, Իզմիրից և այլ քաղաքներից։
Ղրիմի թաթարները ցույցի են դուրս եկել հակառուսական պաստառներով և կոչերով, թուրքական, ուկրաինական և Ղրիմի թաթարների դրոշներով։ Հիշեցնենք, որ նման պաստառներով և կոչերով բողոքի ցույց այս միությունը կազմակերպել էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 1-ին Թուրքիա այցի կապակցությամբ։
Նշենք, որ մինչև դեկտեմբերի 10-ին Թուրքիայում ցույց անցկացնելու մասին որոշում կայացնելը՝ ղրիմի թաթարները դիմել էին Ղրիմի իշխանություններին՝ Սիմֆերոպոլում նման ցույց իրականացնելու պահանջով, սակայն նրանց դիմումը մերժվել էր։ Ղրիմի դատախազությունը հայտարարել էր, որ չի թույլատրում, քանի որ տվյալներ ունի, որ ծրագրավորվում է հակառուսական հռետորաբանությամբ ցույց, որը կարող է միջազգային բախումների առիթ հանդիսանալ։
One response to “Թուրքիայում Ղրիմի թաթարները նորից հակառուսաստանյան ցույց են կազմակերպել”