Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ուսումնամարզական կենտրոններից մեկում դեկտեմբերի 10-ին հանդիպել է ԶՈւ բարձր սպայակազմի, զինվորական իրավաբանների, հոգեբանների, և հատուկ նշանակության ուսհաստատությունների դասախոսների հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Հանդիպումը սկսվել է պաշտպանության նախարարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը զեկույցով անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և դաստիարակչական աշխատանքի մասին։ Այնուհետև Զաքիր Հասանովը խոսել է անձնակազմի սոցիալական պայմանները բարելավելու, շինարարական աշխատանքների, ինչպես նաև վերազինման մասին։ Ելույթի վերջում նախարարը բանակում բարոյահոգեբանական վիճակը բարելավելու նպատակով նիստի մասնակիցներին խորհուրդներ և հանձնարարականներ է տվել։