Ադրբեջանական մամուլը հայտնում է 5 հայ «զոհի» մասին. ՀՀ ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանական մամուլը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, թե հայկական կողմը մի քանի զոհ է տվել: Առավել ուշագրավն այն է, որ նրանք չեն սահմանափակվում «զոհերի առկայության մասին խոսելով», այլ՝ անցնելով բոլոր սահմանները, նշում են անունները և զորակոչման վայրերը:

Հարկ է նշել, որ ադրբեջանական մամուլում շրջանառվում է հինգ «զոհի անուն»՝ Վահան Ասլանյան (Լոռի), Արտաշես Դալլաքյան (Վարդենիս), Ռուբեն Վանոյան (Գյումրի), Վարդան Հովհաննեսյան (Երևան), Արամ Մովսեսյան (Սիսիան): Միանգամից նշենք, որ այս լուրերը՝ ՀՀ ՊՆ մամլո ծառայության ղեկավար Մուշեղ Աղեկյանի հավաստմամբ՝  չեն համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կոմղը տվել է մեկ զոհ և երկու վիրավոր. այդ մասին ադրեն իսկ հայտնել ենք:

Ակնհայտ է, որ սահմանի ողջ երկարությամբ՝ ստանալով արժանի հակահարված, ադրբեջանցիները որդեգրել են պայքարի այլ հարթություն և փորձում են այս կերպ խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *