Ադրբեջանում Հայաստանին սահմանակից շրջանում ավտովթարից տուժել է 3 զինծառայող

Ադրբեջանի Աղստաֆայի շրջանում (սահմանակից է Տավուշի մարզին) գրանցվել է ավտոպատահար, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ու տեղի կենտրոնական հիվանդանոց տեղափոխվել 3 զինծառայող։ Այս մասին դեկտեմբերի 8-ին հայտնում է ադրբեջանական SalamNews լրատվակայքը։

Նշվում է, որ Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Բիլյասուվարի շրջանի բնակիչ Աղաջաֆար Նուրիև Մամեդ օղլուն կորցրել է ղեկավարումը, ինչի հետևանքով մեքենան շրջվել է։ Արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել ավտոմեքենայի ուղևորները՝ Մինգեչաուրի շրջանի բնակիչ, 23 ամյա Իլգար Հասանովը, Ֆիզուլիի շրջանի բնակիչ Խալեդդին Ռուսթամովը և Աղստաֆայի շրջանի 28 ամյա բնակիչ Էլշան Ալահմանովը։

Ամենայն հավանականությամբ, նրանք երեքն էլ պայմանագրային զինծառայողներ են։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, որ զինված ուժերին պատկանող զինվորական մեքենան պայթել է ականի վրա, ինչի հետևանքով կա 1 զոհ և 1 վիրավոր։ Միևնույն ժամանակ, հայաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Արցախում կասեցվել է հակառակորդի դիվերսիան ներթափանցման փորձ, ինչի արդյունքում հակառակորդը կրել է զգալի կորուստներ։

One response to “Ադրբեջանում Հայաստանին սահմանակից շրջանում ավտովթարից տուժել է 3 զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ դեկտեմբերի 7-13, 2014 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *