1 զոհ և 1 վիարվոր ադրբեջանական բանակում. պաշտոնական վարկածը ականի պայթյունն է

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը 2014-ի դեկտեմբերի 8-ին հայտնել է, որ զինված ուժերին պատկանող զինվորական մեքենան պայթել է ականի վրա, ինչի հետևանքով կա 1 զոհ և 1 վիրավոր։

Հաղորդագրությունում նշվում է, որ մահացածը 1980-ին ծնված կրտսեր սերժանտ Գուրբանով Գոշգար Մեքսեդ օղլուն է, ով պայմանագրային զինծառայության էր զորակոչվել Ղազախի շրջանից։

Միջադեպի հետևանքով վիրավորված պայմանագրային մյուս զինծառայողը շարքային Շահվելեդով Էշքին Ալի օղուն է, ում առաջին բժշկական օգնություն ցույց տալուց հետո փախադրել են զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է բավարար։

Նշենք, որ ադրբեջանական կողմը չի հստակեցնում, թե որ հատվածում է գրանցվել միջադեպը։

Հավելենք նաև, որ հայաստանյան Yerkir.am լրատվամիջոցի հաղորդմամբ, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հայ-ադրբեջանական շփման գծում  հակառակորդը փորձել է դիվերսիոն գործողություն ձեռնարկել: Արդյունքում` հայկական կողմը կանխարգելիչ հարված է հասցրել, և հակառակորդը տվել է  5-7 սպանված:

2 responses to “1 զոհ և 1 վիարվոր ադրբեջանական բանակում. պաշտոնական վարկածը ականի պայթյունն է

  1. Pingback: Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ դեկտեմբերի 7-13, 2014 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *