Պաշտպանության նախարարն այցելել է ՌՕՈւ կենտրոնական հրամանատարական կետ • Ստուգայցով առաջնագծում էր ԶՈւ գլխավոր շտաբի պետը • 2015-ին Ադրբեջանի ՌԾՈւ-ն համատեղ վարժանքներ կանցկացնի ՌԴ Կասպյան նավատորմիղի հետ • Բաքվում անցկացվող տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացվել է «Բայգուշ» ԱԹՍ-ն • Նախագահ Ալիևը ստորագրել է 2015-ի հունվարին զորակոչ և զորացրում անցկացնելու հրամանագիր • Մահվան ելքով պատահարներ զինված ուժերում, որոնք Ադրբեջանի ՊՆ-ն փորձել է թաքցնել • Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանին • Բաքու-Ղազախ ավտոմայրուղում վթարի է ենթարկվել զինծառայողներ տեղափոխող բեռնատարը։
• Ադրբեջանի պաշտպանության նախարարը դեկտեմբերի 5-ին ստուգայցով եղել է ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարական կետում, որտեղ ծանոթացել է ծառայության և հերթապահության ընթացքին։ Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը։
• Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովն այցելել է առաջապահ զորամասեր, որտեղ ստուգել է 2015 ուսումնական տարվան ընդառաջ տարվող աշխատանքների ընթացքը։
• ՌԴ ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմիղը 2015-ին նախատեսում է անցկացնել համատեղ զորավարժություններ Ադրբեջանի և Ղազախստանի ռազմածովային ուժերի ստարաբաժաանումների հետ։ Նախատեսված է անցկացնել երկու տարբեր զորավարժություն՝ երկկողմ և եռակողմ, որոնցից առաջինը կլինի միայն Ադրբեջանի, իսկ երկրորդը՝ նաև Ղազախստանի ՌԾՈւ ռազմանավերի հետ համատեղ։
• Ադրբեջանի մայրաքաղաքում դեկտեմբերի 2-3-ին ընթացող հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին ներկայացվել է երիտասարդ ինժեներների նախագծած «Բայգուշ» ԱԹՍ-ն։ Այն ունի 92սմ թևերի բացվածք, 600 գրամ քաշ, կարող է զարգացնել մինչև 50 կմ/ժ առավելագույն արագություն և մինչև 80 րոպե անդադար մնալ օդում։ Այս ԱԹՍ-ին ադրբեջանական լրատվամիջոցները ակտիվորեն սկսեցին անդրադառնալ 2014-ի օգոստոսից։
• Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 3-ին ստորագրել է 2015-ի հունվարի 1-30-ին զորակոչ և զորացրում անցկացնելու հրամանագիր։ Ադրեբջանում զորակոչն անցկացվում է տարեկան 4 անգամ՝ հունվար, ապրիլ, հուլիս և հոկտեմբերի ամիսների 1-ից 30-ը։ Բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիները ծառայում են 12, իսկ մնացյալը՝ 18 ամիս ժամկետով։
• Ադրբեջանի ՊՆ՝ Գեդաբեկի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ենթադրաբար՝ նոյեմբերի 24-30-ի հատվածում ինքնասպան է եղել պայմանագրային զինծառայող, շարքային Դադաշով Նուրլան Ալի օղլուն։ ՄԻջադեպի մասին տեղեկությունը Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը չի հայտնել՝ փորձելով թաքցնել։
• Զինված ուժերի՝ Թարթառի շրջանում տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Շիրալիև Խալիդ Էլեսգեր օղլուի դին 2014-ի նոյեմբերի սկզբին գտել են Բաքվում՝ 3 օր անց այն բանից հետո, երբ նրան բերման են ենթարկել ռազմական ոստիկանություն՝ զորամասից փախուստի դիմելու համար։
• Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքիայի ռազմական կցորդ Հասան Նեվզաթ Թաշդելերը։
• Ադրբեջանի զինված ուժերի բեռնատար ավտոմեքենան Բաքու-Ղազախ մայրուղու Ուջարի հատվածում նոյեմբերի 28-ի երեկոյան ենթարկվել է վթարի։ Բեռնատարում եղել է մի քանի զինծառայող՝ այդ թվում 1 սպա։ Նրանցից ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել։ Նշվում, որ ըստ վթարի պատճառ է հանդիսացել մառախլապատ եղանակը։
Ռազմաշաբաթը նաև Հայաստանում