Ադրբեջանի զինված ուժերի պատվիրակությունը 2014-ի դեկտեմբերի 8-ից 12-ը կմասնակցի ռեսուրսնեի արդյունավետ կառավարման դասըթնացին, որը կանցկացվի Գերմանիայի Օբերամմերգաու քաղաքում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Բացի այդ, Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի և Թուրքիայի ցամաքային զորքերի բարձրագույն ուսումնական հաստատության միջև կանցկացվեն ուսուցողական դասընթացներ, որոնք դեկտեմբերի 8-ից 19-ը կլինեն Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, իսկ դեկտեմբերի 20-ից կշարունակվեն Բաքվում։