Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը դեկտեմբերի 5-ին ստուգայցով եղել է ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարական կետում, որտեղ ծանոթացել է ծառայության և հերթապահության ընթացքին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը, ով ներկայացրել է օդուժի ավտոմատ կառավարման համակարգը և ծառայության կազմակերպումը հրամանատարական կետում։ Թահիրովը նշել է նաև, որ հրամանատարական կետում հավաքում և վերլուծում են հետախուզական տարբեր բնույթի տվյալներ, որոնք հրամկազմը հաշվի է առնում որոշումներ կայացնելիս։
Այցի ավարտին Հասանովը տվել է հանձնարարականներ՝ անձնակազմի մարտական պատրաստության ստիճանը բարձրացնելու և ծառայությունն ավելի արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 30 – դեկտեմբերի 6 | Ռազմ.info