Թուրքիան վեց այլ երկրների հետ մասնակցում է խաղաղապահ զորավարժության

Հարավարևելյան Եվրոպայի մի քանի պետությունների համատեղ «Հարավարևելյան եվրոպական բրիգադի» (SEEBRIG – South-Eastern Europe Brigade) խաղաղապահ ուժերի հրամանատարությամբ 2014-ի դեկտեմբերի 5-ին Հունաստանում մեկնարկել է ամենամյա Seven Stars-2014 զորավարժությունը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ մամուլի ծառայությունը

Զորավարժությանը մասնակցող համատեղ զորքեր

Զորավարժությանը մասնակցող համատեղ զորքեր

Դեկտեմբերի 5-12-ը անցկացվելիք զորավարժությանը մասնակցելու են Թուրքիան, Ալբանիան, Բուլղարիան, Իտալիան, Մակեդոնիան, Ռումինիան և Հունաստանը։

Կազմակերպության կայքի հայտնած տեղեկության համաձայն՝ առաջին անգամ զորավարժության ֆիզիկական վարժանքներն իրականցվելու են ՆԱՏՕ-ի կազմակերպած TRIDENT LANCE -2014 զորավարժության հետ համատեղ։

Զորավարժության նպատակը խաղաղապահ առաքելությունների իրականացման ծրագրերի մշակումը, հումանիտար օգնության կազմակերպումը, ծրագրերին համատեղ մասնակցությունը և ՆԱՏՕ-ի խաղաղապահ ծրագրերի շրջանակներում համագործակցության խորացումն են։

Թուրքիայից զորավարժությանը մասնակցում է զինված ուժերի 12 զինծառայող, ևս մեկ գեներալ դիտորդական առաքելություն է իրականացնելու։

Նշենք, որ SEEBRIG-ը Հարավարևելյան Եվրոպայի յոթ երկրների մասնակցությամբ ստեղծված խաղաղապահ բրիգադ է, որի կազմում ծառայում են Թուրքիայի, Հունաստանի, Մակեդոնիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ալբանիայի և Իտալիայի զինծված ուժերի զինծառայողներ։

SEEBRIG-ը ստեղծվել է 1998 թվականին։ Բրիգադի հրամանատարությունը հերթականությամբ փոխանցվում է անդամ երկրներից մեկին, իսկ 4 տարին մեկ փոփոխվում է բրիգադի կենտրոնակայանի տեղակայման վայրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *