Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանին

Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքիայի ռազմական կցորդ Հասան Նեվզաթ Թաշդելերը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Զաքիր Հսանովը Թուրքիայի դեսպանի հետ հանդիպմանը

Զաքիր Հսանովը Թուրքիայի դեսպանի հետ հանդիպմանը

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական համագործակցությունը, տարածաշրջանի ռազմաքաղաքական դրությունը, ինչպես նաև Արցախյան հակամարտությունը։

Նախարար Հասանովը կարևորել է երկու երկրների զինվորականների փոխայցելությունները, համատեղ զորավարժությունները, Թուրքիայի տարբեր ռազմական հաստատություններում ադրբեջանցի զինվորականների ուսուցումը և նշել, որ դրանց շարունակականությունը շատ կարևոր է Ադրբեջանի համար։

One response to “Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանին

  1. Pingback: Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *