Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 15 քաղաքացիների: Ընդունելությանը մասնակցել են զինծառայողների ընտանիքների անդամներ, ազատամարտիկներ և նրանց հարազատներ, որոնց՝ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու խնդրանքները առավելապես կապված են եղել սոցիալական, իրավական և առողջական ոլորտներին, հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող քաղաքացիների խնդիրներին, նրանց հուզող հարցերին, լսելով պատասխանատու անձանց դիտարկումները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին:
Պաշտպանության նախարարի հանձնարարականով` ներկայացված դիմում-խնդրանքների զգալի մասին տրվել է դրական ընթացք, ընդունելությանը մասնակցող քաղաքացիների բարձրաձայնած որոշ հարցերի էլ լուծում է տրվել հենց հանդիպման ընթացքում:
Քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկա են եղել նաև ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ: