ՌԴ ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմիղը 2015-ին նախատեսում է անցկացնել համատեղ զորավարժություններ Ադրբեջանի և Ղազախստանի ռազմածովային ուժերի ստարաբաժաանումների հետ։ Հայտնի է, որ ռուսաստանյան կողմից վարժանքներին կմասնակցեն 2014-ի ամռանը նավատորմիղի շարքերը համալրած փոքր հրթիռային և հրետանային նավեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախատեսված է անցկացնել երկու տարբեր զորավարժություն՝ երկկողմ և եռակողմ, որոնցից առաջինը կլինի միայն Ադրբեջանի, իսկ երկրորդը՝ նաև Ղազախստանի ՌԾՈւ ռազմանավերի հետ համատեղ։ Հայտնի է նաև, որ եռակողմ վարժանքն ամենայն հավանականությամբ կանցկացվի 2015-ի ամռանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի հետ Կասպից ծովում համատեղ վարժանքներ անցկացնելու պայմանավորվածության շուրջ հայտնի էր դարձել դեռևս այս տարվա հոկտեմբերին, երբ պաշտոնական այցով Բաքվում էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո հայտնել էր, որ ի թիվս այլ հարցերի, կողմերը պայմանավորվել են նաև խորացնել համագործակությունը ռազմածովային ուժերի միջև այդ շրջանակներում գալիք տարում կանցկացվեն համատեղ վարժանքներ։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 30 ” դեկտեմբերի 6 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանը և Ղազախստանը կողմ են Կասպից ծովում համատեղ զորավարժություններ անցկացնելուն | Ռազմ.info
Pingback: 2016-ին ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղը համատեղ վարժանքներ կանցկացնի Ադրբեջանի և Ղազախստանի հետ | Ռազմ.info