Վրաստանի ՆԳ նախարարը Հայաստանում բարձր մակարդակի հանդիպումներ է ունցել

Դեկտեմբերի 1-ից 2-ը պաշտոնական այցով Երևանում է Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեի գլխավորած պատվիրակությունը։ Հարևան երկրի պատվիրակությանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը։

ՀՀ ԱԱԾ տնօրենն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

ՀՀ ԱԱԾ տնօրենն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Քննարկվել են երկու գերատեսչությունների համագործակցության առաջնային հարցեր, մասնավորապես, Վրաստանի սահմանային ոստիկանության և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի գործընկերության շրջանակների ընդլայնման, մաքսանենգության դեմ պայքարի, ինչպես նաև անօրինական միգրացիային առնչվող և այլ խնդիրներ:

ՀՀ ոստիկանապետը Վրաստանի ՆԳ նախարարին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով

ՀՀ ոստիկանապետը Վրաստանի ՆԳ նախարարին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով

Նույն օրը Չիկաիձեին ընդունել է նաև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Կողմերը քննարկել են կողմերի հետաքրքրող հարցեր, ինչից հետո Վլադիմիր Գասպարյանը Չիկաիձեին հանձնել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինանշանը և պարգևատրել «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

ՀՀ նախագահն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

ՀՀ նախագահն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Վրաստանի ՆԳ նախարար Չիկաիձեին ընդունել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահի հետ հանդիպման ժամանակ Չիկաիձեն արձանագրել է, որ Հայաստանի ոստիկանության հետ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սերտ գործընկերային հարաբերություններ ունի, և իր այցի նպատակն է առավել ամրապնդել այդ հարաբերությունները, քննարկել փոխգործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *