Պուտինը Թուրքիայում քննարկել է էներգետիկ ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիթ էրդողանին, որի հետ քնարկել է էներգետիկ ու տարածաշրջանային անվտանգության հարցեր:

ՌԴ նախագահ Վլադմիրի Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Երդողան: Աղբյուրը՝ «Անադոլու» գործակալություն

ՌԴ նախագահ Վլադմիրի Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Երդողան: Աղբյուրը՝ «Անադոլու» գործակալություն

Հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են մասնավորապես սիրիական ճգնաժամին: Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ երկու պետություններն էլ միակարծիք են, որ պետք է սիրիական տարածքը դուրս բերել ահաբեկչական կազմակերպությունների վերահսկողության ու ճնշումների տակից, հակառակ պարագայում Սիրիայում կունենան նույն պատկերը, ինչ Իրաքում է: Այս հարցի վերաբերյալ Պուտինի և Էրդողանի տարածայնությունները կապված են իրավիճակի վերահսկողության ձևերի հետ:

Այցի շրջանակներում քննարկվել են նաև մինչ այդ նախատեսված գրեթե բոլոր հարցերը: Թուրք-ռուսական էներգետիկ ոլորտում համագործակցության համատեքտում ՌԴ նախագահը նշել է, որ իրենք ոչ միայն համաձայն են ընդլայնել «Երկնագույն հոսք» (“Голубой поток”) գազամուղը, այլև պատրաստ են կառուցել ևս մեկը: Հաղորդում է Թուրքական «Ջիհան» լրատվականը:

Վլադիմիրի Պուտինը հայտարարել է, որ իրենք, հաշվի առնելով էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական համագործակցությունը, պատրաստվում են հունվարի մեկից 6% իջեցնել վառելանյութի սակագինը Թուրքիայի համար: Այս թեմայի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Անդրադառնալով մասնավորապես ռուսական նախագծով կառուցվող թուրքական առաջին ատոմակայան «Աքքույուին»՝ Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ անվտանգության մակարդակը գերազանց է, և այս նախագծի վրա աշխատում են 2011-ին ճապոնական «Ֆուկուսիամայի» ԱԷԿ-ի վթարից հետո վերապատրաստված մասնագետներ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հիշեցրել է,մինչև 2020-ը երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 100 միլիարդ դոլարի հասցնելու մասին որոշումը՝ նշելով որ 2013-ին այն կազմել է ընդամենը 32 մլրդ դոլար:

Նշենք նաև, որ ՌԴ նախագահի այցի առիթով Գյուվենպարկ այգում «Ղրիմի թուրքերի մշակույթի և գօնության» ասոցացիայի անդամները «Ռուսաստա’ն, քաշի’ր ձեռքդ Ղրիմից» և «Զավթի’չ Ռուսաստան, դուրս արի Ղրիմից» պաստառներով բողոքի ցույց են կազմակերպել: Նույն պահանջով բողոքի ցույցեր են եղել նաև Ստամբուլի փողոցներում: Հաղորդում է «Միլլիյեթ» լրատվականը:

One response to “Պուտինը Թուրքիայում քննարկել է էներգետիկ ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներ

  1. Pingback: ԵՄ լիարժեք աջակցություն է ակնկալում Թուրքիայից ԻՊ դեմ պայքարում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *