Նոյեմբերին Թուրքիայի ԶՈւ անձնակազմի թվաքանակն աճել է 3000-ով

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է 2014-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն՝ թուրքական ԶՈւ անձնակազմը շուրջ 677 հազար մարդ է, որը 3 հազարով ավելի է հոկտեմբերի ցուցանիշից։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 345 է, որից 312-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Սպաների ընդհանուր թիվը 39326 է, որից 32502-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 6197-ը՝ ժանդարմերիայում, 627-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Հոկտեմբեր ամսվա համեմատ սպաների թիվը նվազել է շուրջ 150-ով։

Ենթասպաների (կրտսեր հրամանատարական կազմ) ընդհանուր կազմը 96308 է, որից 70770-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 24045-ը՝ ժանդարմերիայում, 1493-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ենթասպայաների ընդհանուր թվաքանակը նվազել է շուրջ 1000-ով, հատկապես շատ է նվազել ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերում։

Պայմանագրային ժանդարմների ընդհանուր քանակը 22975 է, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը՝ 4126։ Շուրջ 700-ով աճել է պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը։

Պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր քանակը 60732 է, որից 45009-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 15025-ը՝ ժանդարմերիայում, 698-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Այս ցուցանիշը շուրջ 5000-ով ավելի է հոկտեմբեր ամսվա ցուցանիշից։

Ժամկետային զինծառայողների  ընդհանուր թիվը 400806 է, որից 276413-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 122568-ը՝ ժանդարմերիայում, 1825-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Վերջին երկու ամիսների ընթացքում մոտ երկու հազարով նվազել է ժամկետային զինծառայողների թվաքանակը ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերում, փոխարենը՝ շուրջ 3000-ով ավելացել է ժանդարմերիայի զինծառայողների թվաքանակը։

Քաղաքացիական ծառայողների և աշխատողների քանակը 52667 է, որից 48293-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3460-ը՝ ժանդարմերիայում, 914-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Այսպիսով, Թուրքիայի ԶՈւ-ի ընդհանուր թվաքանակը 677285 է, որից 624618-ը զինծառայողներն են, իսկ 52667-ը՝ քաղաքացիական անձինք։

Պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր զորքի 36 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերում, ժանդարմերիայում նույնպես զինծառայողների 36 տոկոսն է պրոֆեսիոնալ հիմունքներով, իսկ  առափնյա անվտանգության ուժերում՝ 61 տոկոսը։ Հոկտեմբերի համեմատ պրոֆեսիոնալ զինծառայողների թիվը 1 տոկոսով աճել է ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *