Էրդողանի մտերիմը վերականգնում է Թուրքիայի ռազմական մեքենաշինությունը

Թուրքիան ոչ միայն կարող է սեփական  արտադրության մեքենաներ ունենալ, այլև այս ոլորտում իրենք հապաղել են: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի զինված ուժերի համար «Քիրփի» զրահափոխադրիչներ արտադրող BMC ընկերության ներկայիս սեփականատեր Էթհեմ Սանջաքը,  ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից է: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական Kirpi (Քիրփի) զրահամեքենա

Թուրքական Kirpi (Քիրփի) զրահամեքենա

Գործարարը մեքենաշինության (մասնավորապես ռազմական նշանակության մեքենաների արտադրության) դաշտ մուտք է գործել միայն 2014-ի ապրիլին՝  BMC ընկերության աճուրդը շահելուց հետո:

Հատկանշական է, որ Սանջաքի ձեռքն անցնելով՝  BMC-ն, որը Թուրքիայում MRAP տիպի զրահատեխնիկա արտադրող միակ  ընկերությունն է, որ  ընդլայնել է արտադրության ծավալները: Ընկերությունը խոստացել է առաջիկա 6 ամիսների ընթացքում շահագործման հանձնել ևս 141 «Քիրփի»:

Նշենք, որ թուրքական BMC ռազմարդյունաբերական ընկերությունը 2014-ի ապրիլին հանվել էր աճուրդի: Պատճառն այն է, որ դեռևս 2009-ին ընկերությունը պայմանագիր էր կնքել Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ, որով նախատեսվում էր թուրքական զինուժին փոխանցել ընկերության արտադրած 468 միավոր MRAP դասի Kirpi զրահամեքենա։

2013-ին զրահամեքենաների փոխանցումների զգալի ուշացումների պատճառով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չեղյալ հայտարարեց պայմանագիրը, ինչի հետևանքով ընկերությունը ծանր ֆինանսական դրության մեջ հայտնվեց ու կուտակեց հսկայական պարտքեր: Դրանից հետո այն հանվեց աճուրդի ու վաճառվեց ներկա սեփականատիրոջը:

Մինչ պայմանագրի խզումը, BMC ընկերությունը թուրքական զինուժին էր փոխանցել 293 զրահամեքենա, որոնք ներկայում շահագործվում են։

Նշենք, որ BMC ընկերության սեփականատերը Թուրքիայում մեքենաշինության ոլորտի զարգացման հեռանկարները հիմնավորելու համար հիշեցրել է, որ թուրքական պետությունը դեռևս 1936-ին ինքնաթիռներ է արտադրել ու նույնիսկ պատվերներ ընդունել Մեծ Բրիտանիայից:

Ավելացնենք, որ ըստ թուրքական «Հյուրրիյեթ դեյլի նյուզ» լրատվական կայքի՝ Թուրքիայում մեքենաշինութուն հիմնելու առաջին փորձը արվել է1961-ին, որի արդյունքում արտադրվել է Devrim անունը ստացած 4 միավոր մեքենա: Դրանից հետո այս ոլորտը զարգացնելու մասին խոսվել է միայն 2011-ին:

Թուրքիայում մեքենաշինություն հիմնելու վերաբերյալ  նախագածով հոկտեմբերին  հադես է եկել  նաև Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Ֆիքրի Ըշըքը՝ նշելով, որ Թուրքիան շեշտը դնելու է էլեկտրական մեքենաների արտադրության վրա, քանի որ երկիրը ձգտում է նվազեցնել վառելանյութի ծախսերը: Նախարարը թուրքական արտադրության առաջին երկարագնաց էլեկտրական մեքենաները շահագործման հանձնելու համար որպես վերջնաժամկետ նշել է 2020-ը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *