Մոսկվայում հանդիպել են ՌԴ և ՀՀ ռազմական պատվիրակությունները

ՌԴ Պն մամլո ծառայությունը հայտնում է, որ Մոսկվայում հանդիպել են ՌԴ և ՀՀ ռազմական պատվիրակությունները և քննարկել են զորքերի ինժեներական ապահովման հարցեր: Ռուսաստանի և Հայաստանի ինժեներական զորքերի ղեկավարներ՝ գեներալ-մայոր Յուրի Ստավիցկին և գնդապետ Կարեն Աբրամյանը քննարկել են Հայաստանի ինժեներական զորքերի համար կադրերի պատրաստման հարցեր, որն իրականացվելու է ՌԴ ՊՆ կրթարաններում: ՌԴ և ՀՀ ներկայացուցիչները քննարկել են նաև համատեղ միջոցառումների իրականացումը՝ արագ արձագանքման և մարտական պատրաստվածության մակարդակում: Հայկական պատվիրակության ներկայացուիցչները ծանոթացել են ռուսների՝ ինքնաշեն պայթող սարքերի հայտնաբերման և վնասազերժման փորձին: Բնակցությունները ցույց են տվել, որ հայ-ռուսական՝ ինժեներական ապահովման համագործակցությունը բարձր մակարդակի վրա է և հնարավորություն է տալիս արագ կերպով լուծել բոլոր խնդիրները:

Աղբուր՝ В Москве состоялась рабочая встреча военных делегаций Российской Федерации и Республики Армения 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *