Պակիստանում մեկնարկել է IDEAS-2014 ռազմական ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Ադրբեջանը

Պակիստանի Քարաչի քաղաքում դեկտեմբերի 1-ին մեկնարկել է արդեն 8-րդ անգամ անցկացվող İDEAS-2014 միջազգային ռազմական ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև սույն ասմվա 4-ը։ Դրանում որպես դիտորդ կմասնակցի նաև ադրբեջանական պատվիրակությունը։

IDEAS 2014 ռազմական ցուցահանդես

IDEAS 2014 ռազմական ցուցահանդես

Իչպես հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, ցուցահանդեսին կմասնակցեն 256 արտասահմանյան և 77 պակիստանյան ընկերություն։ Ցուցահանդեսին ոպես դիտորդ ներկա է լինելու ընդհանուր առմամբ 88 երկրի պատվիրակություն։

Սեփական արտադրանքով ներկայացող ընկերությունները ցուցադրում են տարբեր նշանակության սպառազինություն, հրթիռային և ՀՕՊ համակարգեր, ցուցադրվում են նաև ցամաքային ու ռազմածովային փոխադրամիջոցներ։ Հատկանշական է, որ ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցում է նաև Ռուսաստանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին՝ լրատվամիջոցներն ավելի վաղ նշել էին, որ ցուցահանդեսին այդ երկրի պատվիրակությունը կղեկավարի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *