Վրաստանում գարնանային զորակոչը մեկ ամիս շուտ է ավարտվել

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Վրաստանում ավարտվել է պարտադիր զինծառայության  գարնանային զորակոչը։ Այն սպասվածից բարեհաջող է անցել և նախատեսված ժամանակից մեկ ամիս շուտ ավարտվել։  Հունիսի 30-ի փոխարեն զորակոչն ավարտվել է մայիսի 31-ին։  Պարտադիր զինծառայության են զորակոչվել 4400 զորակոչիկ։  Արդյունքներն ամբողջովին  բավարարել են Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների պահանջները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *