Թուրքիայի զինված ուժերը մասնակցում են Trident lance-2014 զորավարժությանը

ՆԱՏՕ-ն դեկտեմբերի 1-12-ը  Գերմանիայի Գրանֆենվեր քաղաքի ռազմական բազայում անցկացնելու է ցամաքային զորքերի Trident lance 2014 զորավարժություն, որի առանձին տակտիկական ծրագրեր իրականացվելու են նաև Նորվեգիայում, Հունաստանում և Թուրքիայում։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Trident Lance-2014 զորավարժությունից

Trident Lance-2014 զորավարժությունից

Զորավարժության նպատակն է փորձել ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործողությունները՝ անդամ պետություններից որևէ մեկի վրա հարձակման դեպքում, ինչը նախատեսվածէ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածով:

ՆԱՏՕ-ի կայքի համաձայն՝ զորավարժությունը խոշորագույնն է լինելու Սառը պատերազմից հետո։ Փորձարկվելու են համատեղ հրամանատարությանը ենթակա բազմազգ բանակի օպերատիվ գործողությունները վտանգի դեպքում։ Մասնավորապես ծրագիր է մշակվելու անդամ երկրի տարածքի մի մասի գրավման դեպքում  համատեղ ուժերով տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ։

Ծրագրի նախապատրաստական աշխատանքները իրականացվել են դեռևս 2013-ի հունվարին Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի ունեցած համաժողովում։ 2013-2014-ի ընթացքում անցկացվել են տարբեր սեմինարներ, վարժանքներ, մշակվել է զորավարժության անցկացման ծրագիրը, ինչից հետո ներկայում անցկացվում է զորավարժության եզրափակիչ փուլը:

Հավելենք, որ ՆԱՏՕ-ի Trident Lance զորավարժությունն անցկացվում է ամեն տարի նույն սցենարով՝ այն է՝ ՆԱՏՕ-ի միացյալ հրամանատարության գործողությունները դաշինքի անդամ երկրներից մեկի վրա հարձակման դեպքում:

One response to “Թուրքիայի զինված ուժերը մասնակցում են Trident lance-2014 զորավարժությանը

  1. Pingback: Թուրքիան վեց այլ երկրների հետ մասնակցում է խաղաղապահ զորավարժության | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *