ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ այսօր պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը: Այցի ընթացքում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարը կհանդիպի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ: Այցի ծրագրի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարը կայցելի նաև ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարները կստորագրեն ՀՀ կառավարության և ՂՀ կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը:
Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կընդունի նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: