Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 23-29, 2014

Պաշտպանության նախարարը ստուգայցերով եղել է առաջին բանակային կորպուսի ենթակայության զորամասերում • Դեկտեմբերին Բաքվում կանցկացվի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես • Զաքիր Հասանովը ԶՈւ վարժանքների արդյունքներն ամփոփելիս խոսել է նաև ՌԾՈւ զարգացման և համալրման պլաններից •Սահպանապահ զորքերի հրամանատարը Արցախի հետ սահմանին կազմակերպել է քաղաքացիների ընդունելություն։

Ադրբեջաի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԶՈւ ԳՇ պետ Մեջմեդին Սադիգովը

Ադրբեջաի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԶՈւ ԳՇ պետ Մեջմեդդին Սադիգովը

Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նոյմեբրեի 25-26-ին իր առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովի ուղեկցությամբ եղել է առաջին բանակային կորպուսի ենթակայության զորամասերում ու դրանց զորավարժարաններում։ Հրետանային զորամասերի պատրաստության աստիճանը ստուգելու նպատակով Հասանովը տվել է «տագնապ» ազդանշան։ Մարտական կրակի կիրառմամբ գործի են դրվել նաև ՌԴ-ից համեմատաբար վերջերս գնված ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետերը։ Ստուգայցի ավարտին զորամասերից մեկում գումարվել է ՊՆ կոլեգիայի նիստ։

Նոյեմբերի 24-ին նախարար Հասանովն անցկացրել է ռազմածովային և ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունն ամփոփող փակ նիստ, որին մասնակցում էին ՌԾՈւ հրամանատարաշտաբային կազմը, ռազմանավերի հրամանատարները։ Հասանովը անցկացված վարժանքներին գնահատական տալուց հետո նշել է նաև, որ նախատեսվում է ՌԾՈւ շարքերը համալրել նոր ռազմանավերով՝ չնշելով, սակայն, որևէ ստույգ ժամանակացույց։

Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության նախաձեռնությամբ 2014-ի դեկտեմբերի 2-3-ին կանցկացվի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների Bakutel միջազգային ամենամյա ցուցահանդեսը, որին աշխարհի մի շարք երկրներից մասնակցության հայտ ներկայացրած ընկերությունների թվում են նաև իսրայելական ռազմարդյունաբերական 2 ընկերություն։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ էլչին Գուլիևը նոյեմբերի 27-ին Հորադիզ քաղաքում ընդունել է Ֆիզուլիի և Բեյլագանի շրջանների բնակչությանը, լսել նրանց հուզող հարցերը։

Ադրբեջանական լրատվամիջոցներում նոյեմբերի 24-ին հայտնվել է  ԶՈւ հատուկ նշանակության ուժերի նախին զինծառայող Իլքին Գուլիևի մասին պատմող հրապարակում, որտեղ նշվում է, որ վերջինս առողջական լուրջ խնդիրների առաջ է կանգնել այն բանից հետո, երբ 2007-ին՝ դիվերսիոն առաջադրանք կատարելիս վիրավորվել է հայկական կողմի գնդակից։ Ավելի ուշ, սակայն, երկրի ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Գուլիևը զինված ուժերում ծառայել է ընդամենը 4 ամիս և հատուկ որևէ գործողության չի մասնակցել։

Ռազմաշաբաթը նաև Հայաստանում

One response to “Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 23-29, 2014

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 23-29, 2014 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *