Ադրբեջանի զինված ուժերի բեռնատար ավտոմեքենան Բաքու-Ղազախ մայրուղու Ուջարի հատվածում նոյեմբերի 28-ի երեկոյան ենթարկվել է վթարի։ Իրար են բախվել բեռնատար 2 մեքենա, որոնցից մեկը պատկանում էր զինված ուժերին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Qafqazinfo լրատվակայքը։
Վթարի պահին զինվորական մեքենայում, որն ի դեպ ԿամԱզ մակնիշի է, եղել է մի քանի զինծառայող՝ այդ թվում 1 սպա։ Նրանցից ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել։ Լուրջ չի տուժել նաև հանդիպակաց մեկենայի վարորդը։
Նշվում, որ վթարի պատճառ է հանդիսացել մառախլապատ եղանակը:
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 30 ” դեկտեմբերի 6 | Ռազմ.info