Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության նախաձեռնությամբ 2014-ի դեկտեմբերի 2-3-ին կանցկացվի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների Bakutel միջազգային ամենամյա ցուցահանդեսը։ Աշխարհի մի շարք երկրներից մասնակցության հայտ ներկայացրած ընկերությունների թվում կան նաև այնպիսիք, որոնք տալիս են ռազմական արտադրանք։
Ինչպես հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Bakutel 2014 ցուցահանդեսին մասնակցելու են նաև իսրայելական Elbit Systems և TSG IT Advanced Systems LTD ընկերությունները, որոնք արտադրում են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաաքացիական նշանակության սարքավորումներ։ Վերոնշյալ երկու ընկերություններն էլ մատակարարման պայմանագրեր ունեն Ադրբեջանի ՊՆ-ի հետ, իսկ Elbit Systems-ն ունի ներկայացուցչություն Բաքվում։
Նշենք, որ վերջինս ակտիվ համագործակցում է նաև Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ մի շարք նախագծերի՝ այդ թվում նաև ԱԹՍ-ների արտադրության շրջանակներում։
Հիշեցնենք նաև, որ ադրբեջանական կողմը օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ նախաձեռնել էր դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ և նահանջել՝ մարտադաշտում թողնելով զինամթերք և հատուկ նշանակության սարքավորումներ։ Դրանց թվում էր նաև իսրայելալական Elbit Systems-ի արտադրած LILY-S ջերմացուցային նշանոցը։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 23-29, 2014 | Ռազմ.info