Ոչնչացվել է առնվազն 5 ադրբեջանցի զինծառայող

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով  նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձել են կրկին անգամ խախտել ՀՀ պետական սահմանը: ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում:

Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել է, և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է: Ադրբեջանական կողմից, ըստ նախնական տվյալների, կա հինգ զոհ, բազմաթիվ վիրավորներեր: Դիվերսիոն խմբի մյուս անդամներին հաջողվել է փախչել` իրենց հետ տանելով զոհերի դիակները և վիրավորներին:

Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

One response to “Ոչնչացվել է առնվազն 5 ադրբեջանցի զինծառայող

  1. Pingback: ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել արգելել Բաքվին հատկացվող ռազմական օգնությունը. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *