Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ էլչին Գուլիևը նոյեմբերի 27-ին Հորադիզ քաղաքում ընդունել է Ֆիզուլիի և Բեյլագանի շրջանների բնակչությանը։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կայքը։
Քաղաքացիները ներկայացրել են սահմանային բնակավայրերում առկա խնդիրները, սոցիալ-կենցաղային, բնակարանային ֆոնդի բարելավման և այլ հարցեր։ Նրանք նաև հետաքրքրվել են սահմանապահ զորքերում ծառայության անցնելու կարգի մասին։
Գուլիևը հնչեցված հարցերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել ծառայության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 23-29, 2014 | Ռազմ.info