Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու եվ զորացրում կատարելու մասին հրամանագիր, որն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը:
Հրամանագրում ասվում է.
- 2014 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
- 2014 թվականի դեկտեմբերին զորացրել սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաներին:
- Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: