Ադրբեջանական լրատվամիջոցներում նոյեմբերի 24-ին հայտնվել է ԶՈւ հատուկ նշանակության ուժերի նախին զինծառայող Իլքին Գուլիևի մասին պատմող հրապարակում, որտեղ նշվում է, որ վերջինս առողջական լուրջ խնդիրների առաջ է կանգնել այն բանից հետո, երբ 2007-ին՝ դիվերսիոն առաջադրանք կատարելիս վիրավորվել է հայկական կողմի գնդակից։
Ինչպես գրում է ադրբեջանական Azxeber.com լրատվակայքը, Գուլիևը 20 տարեկանից ծառայում էր ադրբեջանական բանակի շարքերում։ Հատուկ նշանակության ուժերի նախկին զինծառայող, մարտ առանց կաննոնների սպորտաձևի աշխարհի չեմպիոն և Եվրոպայի արծաթե մեդալակիր Իլքին Գուլիևը տառապում է ծանր հիվանդությամբ (նրա մարմինը փտում է տարբեր հատվածներում): Մինչ օրս նա տարել է 9 վիրահատություն, սակայան հիվանդությունը չի նահանջել, նախկին հատուկջոկատայինի վիճակը շարունակում է մնալ ծանր։
Բժիշկները նշում են, որ հիվանդին անհրաժեշտ է անհապաղ՝ առավելագույնը մինչև 1 ամսվա ընթացքում, վիրահատել Թուրքիայում, այլապես նրա կյանքը փրկել չի հաջողվի։ Վիրահատության համար անհրաժեշտ գումարը գտնելու նպատակով Գուլիևի հարազատները բազմիցս դիմել են և´ պաշտպանության և´ առողջապահության նախարարություններին, սակայն դրական որևէ արձագանք չի եղել։ Նախկին հատուկջոկատայինը նշում է, որ վիրավորվելուց հետո երկար բուժում է ստացել զինհոսպիտալում, սակայն դա չի կանխել հիվանդության տարածումը մարմնով մեկ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում սա միակ դեպքը չէ, երբ բանակում երկար ճանապարհ անցած զինծառայողը չի ստանում պետական աջակցություն՝ բուժման ապահովման տեսքով։ 40-ամյա մայոր Ռաշիդ Մամեդովի մոտ 20 տարվա ծառայությունից հետո հայտնաբերվել էր քաղցկեղ։ Թուրքիայում 2 ամիս բուժում ստանալուց հետո նրան հետ են ուղարկել հայրենիք՝ պատճառաբանելով, որ Ադրբեջանը չի հոգում սպայի բուժման ծախսերը։ Մայոր Մամեդովը մահացավ 2014-ի օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 23-29, 2014 | Ռազմ.info