Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմաբազա է ժամանել աշնանային զորակոչի առաջին խումբը

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան աշնանային զորակոչի ընթացքում համալրվել է առաջին 100 զինծառայողով, որոնք բոլորը մինչ այդ դասընթացներ են անցել ՌԴ ԶՈւ ռազմական օկրուգների ուսումնական կենտրոններում։

Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի՝ զորավարժությանը մասնակից զինծառայողները

Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայողները

Այս մասին նոյեմբերի 24-ին հայտնում է ռուսաստանյան Звезда ռադիոհեռուստաընկերության կայքը։

Ըստ կայքի՝ զինծառայողների շարքերում կան տանկերի և ԲՄՊ-ների նշանառու-օպերատորներ, դիպուկահարներ, մեխանիկ-վարորդներ, հետախույզներ և նռնականետորդներ։

Հայտնի է նաև, որ Մոսկվայից Հայաստան են ժամանել նաև անօդաչու թռչող սարքերի ղեկավարման մասնագետներ։

Նշենք, որ այս զինծառայողները կամավոր են ցանկացել ծառայել Հայաստանում տեղակայված ռուսաստանյան բազայում, իսկ մինչև այդ հատուկ թեստավորումներ, ինչպես նաև բժշկական հետազոտություն են անցել բարձրլեռնային հատվածում ծառայելու համար։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: Բազան հագեցած է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, «Բուկ», «Ստրելա-10» և Ս-300Վ զենիթահրթիռային, «Կոնկուրս» հակատանկային համակարգերով, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով, «2Ս1 Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգերով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով և Տ-72Բ տանկերով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *