Զաքիր Հասանովը ամփոփել է Ադրբեջանի ՌԾ և ՌՕ ուժերի զորավարժության արդյունքները

Նոյեմբերի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռազմածովային և ռազմաօդային ուժերի լայնամասշտաբ զորավարժությունն ամփոփող փակ նիստ է անցկացրել։ Նիստին մասնակցում էին ՌԾՈւ հրամանատարաշտաբային կազմը, ռազմանավերի հրամանատարները։

Զաքիր Հասանովը արդյունքների ամփոփման նիստում

Զաքիր Հասանովը արդյունքների ամփոփման նիստում

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Զաքիր Հասանովը՝ ամփոփելով զորավարժության արդյունքները, հայտնել է, որ անձնակազմը ճիշտ ժամանակին և ճշգրտությամբ կատարել է իր առջև դրված խնդիրները։

Անդրադառնալով ՌԾՈւ ապագա զարգացմանը՝ Հասանովը նշել է, որ հաջողությամբ առաջ է ընթանում ժամանակակից ենթակառուցվածքով նոր ռազմածովային բազայի շինարարությունը։ Նրա խոսքերով՝ Ադրբեջանի նավատորմը նաև նոր ռազմանավեր է ստանալու։

Վերջում պարգևատրվել են զորավարժության ժամանակ աչքի ընկած զինծառայողները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13–17  Ադրբեջանում պաշտպանության նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի անմիջական ղեկավարությամբ անց է կացվել  օպերատիվ մարտավարական պլանային զորավարժություն, որում  ներգրավված էին, ինչպես զինված ուժերի տարբեր զորատեսակներ, այնպես էլ սահմանապահ պետական ծառայության և արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները։

Նշվում էր, որ վարժանքներին մասնակցում  է շուրջ 5000 հոգանոց անձնակազմ, ռազմաօդային ուժերի 20-ից ավելի ինքնաթիռ և ուղղաթիռ, 40 ռազմանավ և կատեր, հրթիռահրետանային, ինչպես նաև հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումներ

One response to “Զաքիր Հասանովը ամփոփել է Ադրբեջանի ՌԾ և ՌՕ ուժերի զորավարժության արդյունքները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 23-29, 2014 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *