Կոսովոյի սերբերի և ՆԱՏՕ-ի զինծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել

Կոսովոյի հյուսիսում բնակվող սերբերի և ՆԱՏՕ-ի (KFOR) զինծառայողների միջև տեղի ունեցած բախումների հերևանքով տուժել է երեք սերբ և մեկ ՆԱՏՕ-յի զինծառայող։
Սերբական հեռուստաալիքներից մեկի տվյալներով սերբերը զոհվել են ՆԱՏՕ-ի զինվորականների կիրառած ռետինե գնդակներից։ Կա նաև մեկ վիրավոր սերբ, ով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Ինչպես հայտնում են սերբական ԶԼՄ-ները, փոխհրաձգությունը տեղի է ունեցել ուրբաթ, երբ ՆԱՏՕ-ի խաղապահ զինվորները փորձել են քանդել երթևեկությունը խափանող` սերբերի կողմից տեղադրված ճանապարհային հսկիչ կետերը: Տեսնելով դա՝ տեղացի սերբերն սկսել են զինվորականների ուղղությամբ քարեր նետել, ինչից հետո զինվորականները արցունքաբեր գազ են կիրառել սերբ ցուցարաների դեմ։

Կոսովոյի հյուսիսում դրությունը սրվել է 2011 թվականի ամռանը, երբ Կոսովոյի ալբանացիները որոշեցին միակողմանի հսկիչ անցագրային և մաքսային կետեր տեղակայել Սերբիայի հետ ունեցած սահմանին։ Իրենց հերթին Կոսովոյի սերբերն ի նշան բողոքի սկսեցին Կոսովոյի հյուսիսում, հսկիչ անցագրային կետերի հարևանությամբ փողոցային բարիկադներ դնել։

Հիշեցնենք, որ 2008 թվականին Կոսովոն ԱՄՆ-ի և ԵՄ-ի մի շարք երկրների աջակցությամբ իրեն հռչակել է իրեն անկախ պետություն։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *