Նուսրեթ-2014 (Nusret-2014) զորավարժությունը անցկացվելու է նոյեմբերի 21-30-ին Իզմիրի ծովածոցում։ Նպատակը ջրային ականապատման և ականազերծման աշխատանքների ծրագրավորումն է։
Զորավարժությանը մասնակցում են Թուրքիայի և ՆԱՏՕ անդամ այլ երկրների ռազմածովային ուժերն ու օդուժը, առափնյա անվտանգության նավերն ու ուղղաթիռները: Իբրև դիտորդ՝ զորավարժությանը մասնակցելու են նաև Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչներ:
Զորավարժության նպատակը մասնակից երկրների կողմից պատերազմի ժամանակ ջրային ականապատման և ականազերծման աշխատանքների ծրագրավորումը, իրականացումը և գնահատումն են, անդամ երկրների համապատասխան միավորումների համատեղ գործողությունների ծրագրի մշակումը:
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտնած տեղեկությունների համաձայն՝ զորավարժությանը մասնակցում են Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի 1 հետախուզական ռազմանավ, 4 ականազերծող նավ, 3 ական հայտնաբերող նավ, 1 հրամանատարաշտաբային նավ, 1 պարեկանավ, 1 ծովային ուղղաթիռ, 1-ական հավաքող կատեր, Թուրքիայի ՌԾՈւ ստորջրյա պաշտպանության ստորաբաժանումը (SAS), ռազմաօդային ուժերի 2 ռմբակոծիչ, 1 բեռնատար C-130 Hercules տիպի ինքնաթիռ, առափնյա պաշտպանության ուժերի 2 առափնյա անվտանգության կատեր:
Մասնակից մյուս երկրներից մասնակցելու են ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականազերծման խմբի (SNMCMG-2) Թուրքիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Հունաստանի զինված ուժերի 5-ական հայտնաբերող նավ և 1 հետախուզական ռազմանավ:
Զորավարժության ընթացքին հետևելու են 20 դիտորդներ ԱՄՆ-ից, Ադրբեջանից, Ալժիրից, Վրաստանից, Հարավային Կորեայից, Քաթարից, Լիբանանից, Պակիստանից, Ղազախստանից և Չիլիից: