Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ «Դոկտրինա» կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերի կորուստների վերաբերյալ հերթական վիճակագրությունը։ Թարգմանաբար Ձեզ ենք ներկայացնում միլազ.ինֆո կայքում տեղադրված հոդվածը։
Ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» լրագրողական կենտրոնի կողմից իրականացված ԶԼՄ մոնիտորինգի արդյուքների հիման վրա կազմված անվանական ցուցակի համաձայն 2012թ. [մինչև 04.06.12] անվտանգության և պաշտպանության ոլորտներում Ադրբեջանի կորուստները կազմել են 38 մարդ: Անցնող ժամանակահատվածում 48 հոգի վիրավորվել է:
Այս ժամանակահատվածում մահացածներից 5-ը զոհվել են մարտական պայմաններում (5-ն էլ հայկական գնդակներից), 1-ը՝ վիրահատության ընթացքում, 32-ը՝ ոչ մարտական պայմաններում: Մասնավորապես՝ 2 հոգի զոհվել են դժբախտ պատահարի արդյունքում (խեղդվել են շմոլ-գազից, հոսանքահարվել են), 6 հոգի՝ ավտովթարի, մեկ հոգի՝ անհայտ պայմաններում, 2 հոգի՝ անզգուշության հետևանքով, 8 հոգի՝ ոչ կանոնադրական գործողությունների հետևանքով, 5 հոգի՝ հիվանդությունից: 8 հոգի ինքնասպանություն է գործել (գնդակահարությամբ): Զոհվածներից 30-ը Պաշտպանության նախարարության, 4-ը՝ Պետական սահմանապահ ծառայության, 3-ը՝ Ներքին զորքերի, 1-ը՝ Ազգային անվտանգության նախարարության զինծառայողներ էին:
Վիրավորների և վնասվածք ստացածների թիվը կազմում է 48 հոգի, որից 10-ը ոչ կանոնադրական գործողությունների հետևանք են (այդ թվում՝ անզգուշության), 7-ը վիրավորվել են հայկական գնդակից, 2-ը՝ ականի պայթյունից, մեկը՝ հիվանդությունից, 5-ը՝ դժբախտ պատահարի, 3-ը՝ վիրահատական նկատառումներից, ևս 20-ը թունավորվել են շմոլ գազից: Վիրավորներից 43 հոգի Պաշտպանության նախարարության (վերջիններից մեկ հոգի՝ Բարձրագույն ռազմական դպրոցի կուրսանտ), 4 հոգի՝ Ազգային անվտանգության, իսկ մեկ հոգին էլ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության զինծառայողներ են: