ՊԲ հատուկ նշանակության ուժերը դուրս են բերել խոցված ուղղաթիռի անձնակազմին. հակառակորդն ունի կորուստներ

Արցախի Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ուժերը ուղղաթիռի խոցման վայրից տարհանել են հայկական Մի-24-ի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքներն ու ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Այս մասին նոյեմբերի 22-ին հայտնել է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Հայկական զինուժի հատուկջոկատայիններ. Արցախ, 14.11.2014

Հայկական զինուժի հատուկջոկատայիններ. Արցախ, 14.11.2014

Ըստ հաղորդագրության՝ հատուկ նշանակության գործողության ընթացքում «շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող»։ Պաշտպանության բանակը գործողության ընթացքում կորուստներ չի կրել:

ՊԲ-ից նշում են նաև, որ դիմել են հատուկ գործողությանը` հաշվի առնելով ադրբեջանական կողմի հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը:

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ արդեն անդրադարձել են այս տեղեկությանը` ընդամենը նշելով, որ հայկական կողմը նման բան է հայտարարում: Ադրբեջանի ՊՆ-ն մի կողմից «հերքել է» այս լուրը, սակայն մյուս կողմից հայտնել է, որ «դեռ ճշտում են ինֆորմացիան»։

Հիշեցնենք, որ 2014-ի նոյեմբերի 12-ին Արցախում ընթացող «Միասնություն 2014» զորավարժության շրջանակներում ուսումնավարժական թռիչք իրականացնելիս ադրբեջանական կողմը խոցել էր հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Անձնակազմի 3 անդամների ճակատագիրը մինչ օրս անհայտ էր, իսկ ադրբեջանական կողմը միջազգային կառույցների՝ օդաչուների մարմինները դուրս բերելու միջնորդությանը տալիս էր լկտի պատասխան՝ նշելով, որ դա կարվի այն ժամանակ, երբ Ադրբեջանը հարկ համարի։

9 responses to “ՊԲ հատուկ նշանակության ուժերը դուրս են բերել խոցված ուղղաթիռի անձնակազմին. հակառակորդն ունի կորուստներ

  1. Գալստյան Համազասպ

    Արծիվներին մեր Քաջ ու Հոգիներին նրանց ճախրող՝ Հավերժ Փառք, իսկ իրենց եղբայրների մասունքները մեզ հանձնած Բազեներին մեր Աննկուն՝ Պատվելի հայրական խորին Երախտագիտություն։ Որքան որ պիտի Աղոթենք մեր Երկինք բարձրացած ու չվերադաձած Արծիվների համար, տասնապատիկ անգամ պիտի Աղոթենք մեր Բազեների ու իրենց ծնող Մայրերի համար։ Փառք ու Պատիվ Ձեզ։

  2. Pingback: ՊԲ-ն ներկայացրել է ուղղաթիռի անձնակազմի դուրսբերման գործողության մանրամասները (ՏԵՍԱՆՅՈւԹ) | Ռազմ.info

  3. Շնորհակալ ենք, փառք տղաներին!

  4. Pingback: Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Կասպրշիկին ՊԲ հատուկ գործողության մանրամասները | Ռազմ.info

  5. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 16–22, 2014 | Ռազմ.info

  6. Pingback: Սեյրան Օհանյանը՝ ուղղաթիռի խոցման միջադեպի քրեական գործի հարուցման մասին | Ռազմ.info

  7. Pingback: Ուղղաթիռի խոցման գործով մեղավորներն ազատվել են աշխատանքից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *