ՀՀ ՊՆ-ում քննարկվել են զինված ուժերի համալրման ու այլ հարցեր

Նոյեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերի համալրման գործընթացի, սպայակազմի պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման խնդիրներ, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը և առհասարակ զինվորական ծառայության կազմակերպման առանցքային դրույթներին, ինչպես նաև պաշտպանական ոլորտի օրենսդրական և իրավական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր:

Պաշտպանության նախարարությունում անցկացված խորհրդակցություն. 20 նոյեմբերի 2014

Պաշտպանության նախարարությունում անցկացված խորհրդակցություն

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, այլ բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերում առաջիկա ձմեռային զորակոչն անցկացնելու մասին հրամանագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հոկտեմբերի 15-ին: Դրանով նախատեսված է, որ ձմեռային զորակոչն ու զորացրումը անցկացվելու են 2014 դեկտեմբեր – 2015 փետրվար ամիսներին:

One response to “ՀՀ ՊՆ-ում քննարկվել են զինված ուժերի համալրման ու այլ հարցեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 16–22, 2014 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *