Հարավային Կորեայի վարչապետ Չունգ Հոնգ Վոնը այցելելու է Ադրբեջան

Հվ. Կորեայի վարչապետ Չունգ Հոնգ Վոնը այցելելու է Եգիպտոս և Մարոկկո, այնուհետև՝ նոյեմբերի 26-ին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպմանը քննարկվելու են ռազմական արդյունաբերության ու նավթա-քիմիական ոլորտների, ենթակառուցվածքի և այլ հարցեր։ Այս մասին հայտնում է Ադրբեջանական APA գործակալությունը՝ հենվելով հարավկորեական Yonhop գործակալության տեղեկությունների վրա։

Հվ. Կորեայի վարչապետ Չունգ Հոնգ Վոն

Հվ. Կորեայի վարչապետ Չունգ Հոնգ Վոն

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Հարավային Կորեան համագործակցում են մի շարք, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Դեռևս 2013թ. դեկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով եղել է Հարավային Կոորեայում։

Մինչ այդ 2013թ. օգոստոսի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևն ընդունել էր Հվ. Կորեայի պաշտպանության նախարարի տեղակալ Բաեք Սեունգ Իյունին: Քննարկվել էին երկկողմ համագործակցության հուշագիր ստորագրելու հետ առնչվող հարցեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *