Իսլամական Պետության թուրք զինյալներ են սպանվել

Իրաքի հյուսիսում Մոսուլ քաղաքի մերձակայքում Իսլամական Պետության զինյալների և քրդական Փեշմերգայի մարտիկների միջև նոյեմբերի 17-ին մարտերում սպանվել են ԻՊ 25 անդամներ:

Քրդական Փեշմերգա ջոկատների մարտիկներ. աղբյուր՝ «Վիքիպեդիա»

Քրդական Փեշմերգա ջոկատների մարտիկներ. աղբյուր՝ «Վիքիպեդիա»

Թուրքական «Հյուրիյեթ դեյլի նյուզ» լրատվական կայքը՝ հղում անելով Թուրքիայի հատուկ ծառայություններում իր աղբյուրներին, հայտնում է, որ  սպանվածների մեծ մասը ԻՊ շարքերում կռվող Թուրքիայի քաղաքացիներ են, որոնց անձնական տվյալները հանրությանը կհայտնվի երկրի իշխանություններին տեղեկացնելուց հետո:

Միևնույն ժամանակ թուրքական «Բուգյուն» լրատվականը հայտնում է, որ Մոսուլի Ռաբիա շրջանում ԻՊ անդամները նոյեմբերի 18-ի գիշերը, սպանել են Փեշմերգայի 15 մարտիկի: Ռաբիան ռազմավարական տեսանկյունից համարվում է Սիրիայի և Իրաքի միջև գտնվող ամենակարևոր հատվածներից մեկը: Ս. թ. օգոստոսին ԻՊ-ն կորցրել է վերահսկողությունը այս տարածքի նկատմամբ: Շրջանն այժմ գտնվում է Փեշմերգայի և նույնպես քրդական՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հսկողության տակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *