Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 9-15

Օպերատիվ-մարտավարական զորավարժություն Ադրբեջանի ԶՈւ և ուժային այլ կառույցների մասնակցությամբ • Արցախում խոցված ուղղաթիռի կապակցությամբ հավաք Ադրբեջանի ՊՆ-ում՝ այդ երկրում հավատարմագրված ռազմական կցորդների մասնակցությամբ • Թուրքական Aselsan ռազմարդյունաբերական ընկերությունը դիտարկում է Ադրբեջանում սեփական արտադրանք հիմնելու տարբերակները • Մոսկվայում էր Զաքիր Հասանովը՝ մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 67-րդ նիստին • Արդբեջանում էր թուրքական ժանդարմերիայի հրամանատարը. նրան ընդունելէ նաև Զաքիր Հասանովը։

Ադրբեջանի ՊՆ-ն երկրում հավատարմագրված 13 դեսպանությունների ռազմական կցորդների ներկայացրել է հայկական ուղղաթիռի խոցման վերաբերյալ ադրբեջանական դիրքորոշումը

Ադրբեջանի ՊՆ-ն երկրում հավատարմագրված 13 դեսպանությունների ռազմական կցորդների ներկայացրել է հայկական ուղղաթիռի խոցման վերաբերյալ ադրբեջանական դիրքորոշումը

• Նոյեմբերի 13-ին ադրբեջանական բանակը ուժային մի շարք կառույցների հետ համատեղ սկսեց հնգօրյա օպերատիվ-մարտավարական զորավարժություն՝ պաշտպանության նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ։ Վարժանքներին ներգրավված էին ինչպես զինված ուժերի տարբեր զորատեսակներն, այնպես էլ սահմանապահ պետական ծառայության և ԱԻՆ ստորաբաժանումները։

• Հայկական օդուժի Մի-24 ուղղաթիռի խոցման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը ներկայացնելու նպատակով նոյեմբերի 13-ին երկրի պաշտպանության նախարարությունը հավաքել է Ադրբեջանում հավատարմագրված 13 երկրների ռազմական կցորդների։

• Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նոյեմբերի 10-ին աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 67-րդ նիստին։ Ավելի ուշ Հասանովն առանձնազրույց է ունեցել նաև իր ղազախստանցի պաշտոնակցի հետ։

• Թուրքական ռազմական արդյունաբերության խոշորագույն ընկերություններից մեկի՝ Aselsan-ի կառավարման խորհրդի նախագահ Հասան Ջանփոլադը հաղորդել է որոշ մանրամասներ՝ այդ երկրի հետ ռազմական համագործակցության հնարավոր խորացման հեռանկարների վերաբերյալ՝ նշելով, որ այդ ուղղությամբ ընկերությունն աշխատանքներ է տանում Ադրբեջանի ինչպես պաշտպանության, այնպես էլ պաշտպանական արդյունաբերության նախարարությունների հետ։

Նոյեմբերի 11-ին պաշտոնական այցով Ադրբեջան ժամանեց թուրքական ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության պետ, բանակի գեներալ Աբդուլլահ Աթայի գլխավորած պատվիրակությունը։ Այցի ընթացքում բանակի գեներալ Աթայը մասնակցել է արարողակարգային մի շարք միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային հանդիպումներ ունեցել Ադրբեջանի պաշտպանության և ներքին գործերի նախարարների, ներքին զորքերի հրամանատարի, սահմանապահ պետական ծառայության պետի և պաշտոնատար այլ անձնանց հետ։

Ռազմաշաբաթը նաև՝ Հայաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *