Բաքուն օտարերկրյա ռազմական կցորդներին ներկայացրել է ուղղաթիռի խոցման մասին իր տեսակետը

Հայկական զինված ուժերի Մի-24 ուղղաթիռի խոցման մասին Ադրբեջանի դիրքորոշումը ներկայացնելու նպատակով այսօր՝ նոյեմբերի 13-ին, երկրի պաշտպանության նախարարությունը հավաքել է Ադրբեջանում հավատարմագրված 13 երկրների ռազմական կցորդների, այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ՊՆ-ն երկրում հավատարմագրված 13 դեսպանությունների ռազմական կցորդների ներկայացրել է հայկական ուղղաթիռի խոցման վերաբերյալ ադրբեջանական դիրքորոշումը

Ադրբեջանի ՊՆ-ն երկրում հավատարմագրված 13 դեսպանությունների ռազմական կցորդների ներկայացրել է հայկական ուղղաթիռի խոցման վերաբերյալ ադրբեջանական դիրքորոշումը

Կցորդների հետ խոսել են Ադրբեջանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովն ու մամուլի խոսնակ, գնդապետ Վագիֆ Դարգահլըն: Ադրբեջանի պաշտոնական տեսակետը հետևյալն է. Ադրբեջանը բազմիցս նշել է, որ Լեռնային Ղարաբաղի օդային սահմաններով բոլոր չթույլատրված թռիչքները որակվելու են որպես Ադրբեջանի օդային սահմանների խախտում, իսկ նման դեպքերի կրկնության դեպքում ադրբեջանական զինված ուժերը խոցելու են այդ թիրախները:

Ադրբեջանական կողմի համաձայն՝ չնայած այդ զգուշացումներին՝ հայկական զինված ուժերի ուղղաթիռը, որը նրանց տվյալներով թռչել է Աղդամի շրջանի Քենգերլի (հայկ.՝ Դաշտամուտ ” Ռազմինֆո) գյուղից 1700մ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում ու կրակել է Ադրբեջանի ԶՈւ դիրքերի վրա, ինչից հետո ադրբեջանցի զինծառայողները «Իգլա» զենիթահրթիռային համալիրով խոցել են ուղղաթիռը:

Չնայած ադրբեջանական կողմի հայտարարություններին՝ համացանցում հրապարակվել է ուղղաթիռի խոցման պահը ցուցադրող, հեռախոսով նկարված տեսնայութ, որում հստակ երևում է, որ հայկական զինված ուժերի ուղղաթիռները թռչում են հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի երկարությամբ ու ամենևին չեն կրակում ադրբեջանական դիրքերի վրա:

Հիշեցնենք, որ 2014-ի նոյեմբերի 12-ին Աղդամի շրջանում ուսումնավարժական թռիչք կատարելիս խոցվել է հայկական զինուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը, որում եղել է անձնակազմի 3 անդամ։ Հայկական կողմը հայտարարել է, որ հայկական ուղղաթիռը հակառակորդի օդային սահմանը չի հատել և հավելել, որ նմանօրինակ «աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար կլինեն շատ ցավոտ»:

Արցախի իշխանությունները պաշտոնապես դիմել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին՝ հայցելով վերջինների միջնորդությունը նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի անձնակազմի 3 անդամներին շփման գծի չեզոք գոտուց դուրս բերելու հարցում։

One response to “Բաքուն օտարերկրյա ռազմական կցորդներին ներկայացրել է ուղղաթիռի խոցման մասին իր տեսակետը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 9-15 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *