ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, աշխատանքային այցով ժամանել է Արցախ, որտեղ Հայաստանի զինված ուժերի անցկացրած «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժության շրջանակներում կայցելի Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, կծանոթանա զինված ուժերի մարտական պատրաստությանն ու բանակաշինության ընթացիկ աշխատանքներին։
Մինչ այդ, Սերժ Սարգսյանը եղել է Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասերից մեկի զորավարժարանում, դիտել հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մարտական հրաձգությանը, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:
Ուշագրավ է, որ նախագահն Արցախ է մեկնել ուղղաթիռով՝ ընդամենը ժամեր անց այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն «ոչ թռիչքային գոտի» հայտարարեց Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը։
Pingback: Նախագահ Սերժ Սարգսյանը հետևել է Արցախում անցկացվող զորավարժության ընթացքին | Ռազմ.info