ԱԵԼ դիմել է ՄԱԿ ԱԽ-ին՝ Սիրիայում դիտորդների թիվն ավելացնելու խնդրանքով

Արաբական Երկրների Լիգան (ԱԵԼ) հարցում է ուղարկել ՄԱԿ ԱԽ՝ Սիրիայում դիտորդների թիվն ավելացնելու նպատակով: ԱԵԼ-ի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին նամակով խնդրում է ընդլայնել առաքելության լիազորությունները՝ Սիրիայի ժողովրդին պաշտպանելու համար: ԱԵԼ-ի գլխավոր քարտուղարը ներկայացրել է սիրիական Էլ-Խոուլ գյուղի բնակիչների զանգվածային սպանությունը. «Ես բոլորիդ կոչ եմ անում արագ արձագանքնել՝ դադարեցնելով բռնությունը Սիրիայում և համապատասխամ միջոցներ ձեռնարկել տեղի բնակչության անվտանգության ապահովման համար»:

Ներկայումս ՄԱԿ ԱԽ-ի՝ Սիրիայում դիտորդական առաքելության մանդատը թույլ է տալիս միայն վերահսկել ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Քոֆի Անանի ծրագրի իրականացումը: Այսօր Սիրիայում ՄԱԿ-ի առաքելություն շրջանակներում դիտորդական գործունեություն է ծավալում շուրջ 300 մարդ, որը նախատեսված էր ՄԱԿ ԱԽ-ի 2043 բանաձևով:

Աղբյուր՝ ЛАГ просит Совет Безопасности ООН увеличить численность наблюдателей в Сирии

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *