ԼՂ մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել: Ադրբեջանցիները հերթական սադրանքին են գնում` կրակելով հայ գյուղացու վրա:
- ««Եվրատեսիլ» երգի մրցույթի հիսթերիայի միջից մենք չպետք է աչք փակենք Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ վերաբերմունքի վրա»,- գրել է բժիշկ Էդրիեն Փոնթին` The Independent-ում:
- «ԵՄ-ն դեմ է ցանկացած պատերազմի` լինի այն պատահական, թե ծրագրված: Ամեն դեպքում ռազմական գործողությունների վերսկսումը կդառնա աղետ տարածաշրջանի համար»,- անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը:
- «Հաշվի առնելով երկրում նկատվող ակտիվ քաղաքական զարգացումները` Ադրբեջանը հերթական անգամ սադրիչ քայլերի է գնում»,- մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում ադրբեջանցի զինծառայողի կողմից արձակված գնդակից խաղաղ բնակչի վիրավորման փաստը՝ ասել է ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը:
- «Արցախում օդանավակայանի կառուցումն ու շահագործումը շատ կարևոր նշանակություն կունենա Արցախի զարգացման ու կայուն առաջընթաց ապահովելու հարցում: Այն ռազմավարական առումով մեծ նշանակություն ունի»,- նշել է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանց:
- Գազայի հատվածում պաղեստինցի ահաբեկիչների և իսրայելցի զինվորների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով 1 հրեա զինվոր, և ևս 1 պաղեստինցի է զոհվել:
- Կոսովոյի հյուսիսում` Զվեչան քաղաքի հարևանությամբ, սերբերի և Կոալիցիոն ուժերի զինվորների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 մարդ վնասվածք է ստացել: