2015 թվականի մայիսի 9-ին Երևանում նախատեսվում է անցկացնել Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված մեծ զորահանդես, որին Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայողների ու ռազմական տեխնիկայի մասնակցությունը հաստատվել է նոյեմբերի 11-ին Օհանյան ” Շոյգու հանդիպման ժամանակ։
ՌԴ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ հաստատվել է նաև Հայաստան-Ռուսաստան 2015 թվականի ռազմական համագործակցության պլանը, հաղորդում է ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։
Քննարկվել են նաև միջազգային անվտանգության, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթություններին վերաբերող հարցեր։
«Ամփոփվել են նաև ընթացիկ տարվա համատեղ միջոցառումների, օպերատիվ-մարտական պատրաստությանը վերաբերող հարցեր։ Քննարկվել են նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղրղզստանում անցկացված «Անխախտ եղբայրություն-2014» և Ղազախստան իրականացված «Փոխգործակցություն-2014» զորավարժություններին հայկական և ռուսաստանյան ստորաբաժանումների մասնակցությունը»,- նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել նաև ՀՀ ԶՈւ կադրերի վերապատրաստմանը ռուսաստանյան ռազմական ուսումնական հաստատություններում։
Նշենք, որ այժմ ՌԴ-ում սովորում է ՀՀ ԶՈւ 244 զինծառայող։
Pingback: Հաստատվել է ՀՀ և ՌԴ ՊՆ համագործակցության 2015թ ծրագիրը | Ռազմ.info