Սեյրան Օհանյանը հանդիպել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին

Նոյեմբերի 10-ին  Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով մեկնել է Բելգիա, այցելել ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատարություն, ինչպես նաև հանդիպել Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավը

Կողմերը քննարկել են միջազգային կայունության ապահովման և խաղաղապահ գործողություններին մասնակցության նպատակով ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների` ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նույն օրը պաշտպանության նախարարը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուին: Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային և միջազգային անվտանգային մարտահրավերներին առնչվող հարցեր:

Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը` հույս հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ նույն հաջողությամբ:

One response to “Սեյրան Օհանյանը հանդիպել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 9-15 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *